Վրաստանի 33-ամյա քաղաքացին Երևանում DAF-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է․ shamshyan. com


09:36 , 5 ապրիլ, 2021

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ ապրիլի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 33-ամյա Դավիթ Սեպարիշվիլին իր վարած DAF մակնիշի բեռնատարով Շիրակի փողոցի 2/8 հասցեի հարևանությամբ վրաերթի է ենթարկել ինքնությունը դեռևս չպարզված մոտ 50-55 տարեկան տղամարդու։

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, վարորդը փախուստի չի դիմել։

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության և ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: