Շուտով մեզ տրվելու է Ազգ դառնալու վերջին հնարավորությունը․ մենք այն կամ կօգտագործենք, կամ էլ կկորցնենք երկիր ունենալու մեր ժողովրդին տրված բացառիկ հնարավորությունը․ Արա Վարդանյան


11:47 , 4 ապրիլ, 2021
Մենք, հայերս, ունիկալ ենք։
Ես իրոք սկսում եմ հավատալ, որ 1994-ին գրանցած հաղթանակը բացառություն էր։
Իսկ այն ամենն ինչ կատարվում է այսօր` օրինաչափություն։
Չէր կարող ցրտի ու մթի պայմաններում պատերազմ հաղթած Ազգն, այդքան արագ վերածվեր ձվի համար կռիվ անող ժողովրդի, ուղղակի չէր կարող։
Իրականում 1994-ին մեզ տրվեց Ազգ դառնալու իրական, շոշափելի հնարավորություն։
Բայց, ցավոք սրտի, մենք այն չօգտագործեցինք։ Մենք ազգ դառնալ չկարողացանք։
Ինչ որ բան ինձ հուշում է, որ շուտով մեզ տրվելու է ևս մեկ, այս անգամ վերջին, հնարավորությունը։
Մենք այն կամ կօգտագործենք, կամ էլ կկորցնենք երկիր ունենալու մեր ժողովրդին տրված բացառիկ հնարավորությունը...