Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 130 միլիոնը


16:40 , 3 ապրիլ, 2021

Aysor.am-ը գրում է.

Համավարակի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 130 միլիոն 260 հազար 529-ի, հայտնում է Ջոնս Հոփկինսի ամերիկյան համալսարանը:

COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացությունների թիվը հասել է 2 838 162-ի, ապաքինվել է ավելի քան 104 միլիոն մարդ:

10 միլիոն կամ ավելի COVID-19 վարակակիր ունեցող երկրներից են Միացյալ Նահանգները, Հնդկաստանը և Բրազիլիան: