Երևանում բախվել են BMW-ն ու Mercedes-ը, Mercedes-ն էլ վրաերթի է ենթարկել մորն ու աղջկան և տապալել լուսացույցը. Shamshyan.com


14:16 , 3 ապրիլ, 2021

Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ ապրիլի 2-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 23-ամյա Տիգրան Հովսեփյանի վարած BMW X5 մակնիշի և 27-ամյա Մարտին Տեր-Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի ավտոեմքենաները։

Վթարի հետևանքով Mercedes-ը սահելով՝ վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ 41-ամյա Վարդուհի Վիրաբյանին և 8-ամյա Ելենա Սարգսյանին։

Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ Վ. Վիրաբյանը՝ Էրեբունի բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով էլ Mercedes-ը բախվել է խաչմերուկը կարգավորող լուսակրին, տապալել այն և հայտնվել մայթին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: