Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ապրիլի 2-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ կապված սահմանային գոտում առաջացող հրատապ հարցերի լուծման նպատակով գործող օպերատիվ կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքների կատարման ընթացքի հետ։
Ըստ աղբյուրի՝ խորհրդակցությանը մասնակցել են առողջապահության, Էկոնոմիկայի և գյուղատնտեսության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարները, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը, Խաղաղապահ զորախմբի հրամկազմի բարձրաստիճան ներկայացուցիչներ։