Մովսես Հակոբյանը՝ իր ազգական Արմեն Գրիգորյանի կողմից թուրքերի վերաբերյալ հայտնի հայտարարության մասին


18:42 , 2 ապրիլ, 2021

Analitik.am-ը գրում է․

Թուրքը որպես հարևան ուրիշ տեղ չի գնալու, սակայն նրան որպես թշնամի չճանաչելը կարծում եմ, որ մեր ժողվորդի համար ընկալելի չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Մովսես Հակոբյանը:

Լրագրողները գեներալին հիշեցրել են, որ թուրքի մասին խոսել է իր ազգականը՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ցանկանալով իմանալ՝ արդյո՞ք նրա հետ խոսել է այդ հայտարարություններից հետո: Գեներալը բացասական պատասխան է տվել:

Հակոբյանը համամիտ չէ պնդումների հետ, որ թուրքերի հետ հարաբերություններում պետք է շտկումներ անել: