Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին


16:56 , 2 ապրիլ, 2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-ռուսական հարաբերությունների ներկա օրակարգի շուրջ: