Սուրգուտի օդանավակայանում երկու ինքնաթիռ են բախվել (Video)


16:34 , 2 ապրիլ, 2021

Armeniasputnik.am-ը գրում է.

ՌԴ Քննչական կոմիտեն հետաքննություն է անցկացնում Սուրգուտի օդանավակայանում երկու ինքնաթիռների բախման փաստով: Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Նախնական տվյալներով՝ ATR-72 ինքնաթիռը, որը տեխնիկական սպասարկման մեջ էր գտնվում միացրած շարժիչներով, սկսել է ինքնաբերաբար շարժվել և բախվել ЯК-40 ինքնաթիռին:

Երկու ինքնաթիռներն էլ վնասվել են, սակայն օդանավերի բախման պահին դրանցում ուղևորներ կամ անձնակազմի անդամներ չեն եղել։