Զոհված զինծառայողների աճյունների որոնումները այսօր իրականացվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում


13:17 , 2 ապրիլ, 2021

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները այսօր շարունակվում են փրկարարական մեկ ջոկատով՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի(Ֆիզուլի) շրջանում: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Զինադադարից հետո հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1527 է: