Աշխարհի ամենաերջանիկ պետությունները. ՄԱԿ-ը 2021 թ. զեկույց է հրապարակել


22:45 , 2 ապրիլ, 2021

Երջանկությունը բավականին սուբյեկտիվ կատեգորիա է, սակայն ՄԱԿ-ում այդպես չեն կարծում։ Ինը տարի շարունակ կազմակերպությունն անց է կացնում լուրջ ուսումնասիրություններ՝ հասկանալու համար, թե որ պետությունների քաղաքացիներն են իրենց առավել երջանիկ զգում։

Այս տարին ևս բացառություն չէր. վերջերս ՄԱԿ-ը ներկայացրել է նոր զեկույց, որում, չնայած կորոնավիրուսային համաճարակի պատճառով ստեղծված պայմաններին, այնուամենայնիվ հերթական հաղթողն է ճանաչվել։

Բացի իրական պետություններից՝ ցանկում առկա է նաև հորինված պետության անվանում՝ Անտիուտոպիա, որին տրված են ամենացածր միավորները։ Սա հարկավոր է, որպեսզի մնացած երկրների ցուցանիշները հնարավոր լինի համեմատել որևէ մեկի հետ։

ՄԱԿ-ը գնահատման համակարում ներառում է վեց գործոն՝ կյանքի տևողությունը, սոցիալական աջակցությունը, ՀՆԱ-ն, առատաձեռնությունը, կոռուպցիայի մակարդակը, կարևոր որոշումներն ինքնուրույն կայացնելու ազատությունը։ Յուրաքանչյուր կետը գնահատվում է 1-10 բալային համակարգով. որքան շատ միավորներ հավաքի պետությունը, այնքան ավելի հավանական կդառնա նրա՝ հաղթող դառնալը։

Հաղթող պետությունը կրկին Ֆինլանդիան է, որն արդեն չորրորդ տարին է, ինչ գլխավորում է ՄԱԿ-ի կազմած ցանկը։

Այս տարի ցանկում ներառվել է 149 երկիր։ Համաձայն զեկույցի՝ ամենադժբախտը Զիմբաբվեի և Աֆղանստանի բնակիչներն են։ Առաջին հնգյակում են, բացի Ֆինլանդիայից, Դանիան, Շվեյցարիան, Իսլանդիան, Նիդերլանդները։  

Մարդու ազատության մակարդակի ցուցանիշների տեսանկյունից առաջին հորիզոնականում Նոր Զելանդիան է, կրթության մակարդակի տեսանկյունից՝ Գերմանիան։