«Իրավունք»․ Եթե անհրաժեշտություն առաջանա կանգնեցնելու նախընտրական պրոցեսը, գուցե գնանք այդ քայլին․ «Իմ քայլի» պատգա­մավորը՝ կորոնավիրուսով պայմանավորված՝ ընտրությունների չեղարկման մասին


09:25 , 2 ապրիլ, 2021

«Կորոնավիրուսով վարակվածների թվի աճով պայմանավորված՝ արտա­հերթ ընտրությունների հնարավոր չեղարկման վերաբերյալ որևէ կանխա­տեսում անելուց ԱԺ առողջապահության և սոցիալա­կան հարցերի մշտական հանձնաժողո­վի նախագահ, իմքայլական պատգա­մավոր Նարեկ Զեյնալյանը զերծ կմնա, թեպետ գտնում է, որ ամեն ինչ էլ հնա­րավոր է:

- Այս պահին նման մտավախություն չկա, շարժվում ենք՝ ըստ նախանշված օրակարգի: Եթե լինի այնպիսի իրավի­ճակ, որ անհրաժեշտություն առաջանա կանգնեցնել նախընտրական պրոցեսը, գուցե գնանք այդ քայլին: Եթե թվերն աճեն, այդ պահին որոշում կկայացվի՝ կապված ստեղծված իրավիճակի հետ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: