Համաճարակային մտահոգիչ իրավիճակի դեպքում, գուցե, նախընտրական ու ընտրական գործընթացները կանգնեցնենք. իմքայլական պատգամավոր


16:45 , 1 ապրիլ, 2021

Aysor.am-ը գրում է.

Կորոնավիրուսի թվերով պայմանավորված, եթե մտահոգիչ իրավիճակ ստեղծվի, որի դեպքում անհրաժեշտություն առաջանա նախընտրական ու ընտրական գործընթացները կանգնեցնելու, գուցե, նաև այդ քայլին գնանք, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:

Իսկ համաճարակային թվերի աճը պատգամավորը վարչապետի՝ մարզեր կատարած այցերով չի պայմանավորում:

Ասում է՝ համաճարակի թվերը սկսել են աճել դեռ մեկ ամիս առաջ: