Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը


14:31 , 1 ապրիլ, 2021

Ազգային ժողովի արտահերթ նիստում 83 կողմ քվեարկությամբ առաջին ընթերցմամբ այսօր՝ ապրիլի 1-ին, ընդունվեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նշենք, որ նախագծի համահեղինակներն են պատգամավորներ Արման Բաբաջանյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահագն Հովակիմյանը և Համազասպ Դանիելյանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպվելու է 24 ժամվա ընթացքում։

Նշենք, որ նախագծով առաջարկվում է հանել ռեյտինգային ընտրակարգը եւ ներդնել փակ համամասնական ցուցակներով ընտրակարգը: