Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով


15:11 , 1 ապրիլ, 2021

Նիկոլ Փաշինյանը Արցախի Հանրապետության հերոս, զինված ուժերի գեներալ-մայոր Արտուշ Թադևոսյանի (Արկադի Տեր-Թադևոսյան, լեգենդար Կոմանդոս) թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից:

Հանձնաժողովի նախագահն է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը: