ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Մուրադովին. անդրադարձ է եղել նաև հայ ռազմագերիների վերադարձի հարցին


12:54 , 1 ապրիլ, 2021
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 31-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության ապահովման և փոխգործակցության կազմակերպման հարցեր, ընդգծվել է հայ ռազմագերիների վերադարձի ապահովման և անհայտ կորածների որոնողական աշխատանքների կարևորությունը։

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը շնորհակալություն է հայտնել գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին՝ ռուսական խաղաղապահ զորախմբի արդյունավետ գործունեության և գործադրած ջանքերի համար։