Երեկ՝ Շուշին ազատագրող Կոմանդոսի հետ նույն օրը, վախճանվեց Շուշին շենացնողը՝ մեր թանկագին Կարոն


10:16 , 1 ապրիլ, 2021
Շուշին ազատագրելուց հետո ի հայտ եկան բազում նվիրյալներ, որ տարիներ շարունակ շենացնում էին բերդաքաղաքը։
Նրանց առաջին շարքում էր լիբանանահայ հայրենադարձ, ազգային նվիրյալ Կարո Քեբաբչյանը։ Ամեն ինչ վաճառեց, կառուցեց դրախտային Շուշի Գրանդ Հոթելն ու տեղափոխվեց Արցախ։ Արևելյան մարտարվեստ էր սովորեցնում Արցախի պատանիներին, դիվանագիտական ճակատում էր աջակցում հայկական երկրորդ պետությանը, հազար ուրիշ բանով էր շենացնում Արցախը։
Եվ երեկ՝ Շուշին ազատագրող Կոմանդոսի հետ նույն օրը, վախճանվեց Շուշին շենացնողը՝ մեր թանկագին Կարոն։
Իսկ դու՛, գերագույն ստահակ, գնա գնդակախաղի հաղթանակը տոնի...
Կարոյի մահն էլ է քո խղճին։ Մինչև հիմա գլուխներ ես ուտում...
May be an image of 2 people, beard, people standing and outdoors