Հայկ Չոբանյանն ազատվեց Տավուշի մարզպետի պաշտոնից և կնշանակվի ԲՏԱ նախարար


11:57 , 1 ապրիլ, 2021

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Որոշումը կայացվեց Կառավարության այսօրվա նիստին։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայկ Չոբանյանը կնշանակվի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։

Հիշեցնենք՝ Հակոբ Արշակյանը, լրագրողի վրա հարձակվելու դեպքից հետո, երեկ հայտարարեց ԲՏԱ նախարարի պաշտոնը լքելու մասին։