Ադրբեջանցիները Հադրութի շրջանից հայտնաբերված մեկ աճյուն են փոխանցել հայկական կողմին, ևս մեկ մարմին հայտնաբերվել է Վարանդայից


19:13 , 31 մարտ, 2021

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներից այսօր հայտնաբերվել է ևս 2 աճյուն:

Այս մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Աճյուններից մեկը Հադրութի շրջանից (նախնական տվյալներով Ուխտաձոր համայնքի տարածքից) հայկական կողմին են փոխանցել ադրբեջանցիները, մյուսը՝ հայտնաբերվել է Վարանդայի(Ֆիզուլի) շրջանից:

Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

Այսպես, արցախյան վերջին պատերազմի զինադադարից հետո Արցախի փրկարար ջոկատները հայտնաբերել և Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանել են 1526 աճյուն: