Հովիկ Աղազարյանի ցանկացած ելույթ դոկտորական դիսերտացիայի լավագույն նյութ է և, անկախ ելույթի բովանդակությունից, կարող է միշտ նույն վերնագրով դրվել դիսերտացիայի հիմքում․ Գևորգ Պետրոսյան


14:05 , 31 մարտ, 2021
Կոչ քաղաքագիտությամբ զբաղվողներին...
Որպես իրավաբանական գիտությունների թեկնածու, կարող եմ պնդել, որ հաճախ դժվար է լինում գիտական աշխատանքի թեմայի ընտրությունը...
Ընտրում ես, հետո փոխում ես, հետո էլի ինչ-որ բան դուրդ չի գալիս, նորից ես փոփոխում...
Այդ հարցը մեկընդմիշտ լուծել է ԱԺ իրանցքայլական մանդատակիր Հովիկ Աղազարյանը...
Նրա ցանկացած ելույթ դոկտորական դիսերտացիայի լավագույն նյութ է և, անկախ ելույթի բովանդակությունից, կարող է դրվել դիսերտացիայի հիմքում, իսկ վերնագիրը միշտ նույնն է՝ «Այն մասին, թե ինչպիսին չպետք է լինի քաղաքական գործիչը»...