Յուրահատուկ շնորհ. այս տղամարդը քնած ժամանակ արվեստի գործեր է ստեղծում


20:30 , 31 մարտ, 2021

Երբ խոսքը գնում է լուսնոտների մասին, շատերս պատկերացնում ենք քնած մադկանց, որոնք ձեռքերն առաջ պարզած քայլում են։ Սակայն իրականում դա ամենը չէ, ինչին ունակ են լուսնոտները։ Նրանցից ոմանք նման վիճակում սկսում են պատրաստել, ղեկին նստել, խոսել և այլն։ Լի Հադվինի դեպքն առավել քան յուրօրինակ է. այս տղամարդը քնի մեջ նկարում է, և նրա կտավները գնում են հարյուր հազարավոր դոլարներով։

Լի Հադվինն սկսել է քնի մեջ քայլել 4 տարեկանում։ Վաղ հասակում շատ երեխաներ են տառապում լուսնոտությամբ, հետևաբար դա առանձնապես զարմանալի երևույթ չէր։ Սակայն մեկ տարի անց նրա ծնողները նկատեցին, որ որդին չափազանց տարօրինակ վարքագիծ է դրսևորում քնած ժամանակ։ Ամեն անգամ հերթական նոպայի ընթացքում նա գունավոր կավիճներ էր վերցնում և նկարում պատերի վրա։

Լին մեծացավ, սակայն լուսնոտությունը չվերացավ։ Ավելին, նոպաներն սկսեցին առավել հաճախ տեղի ունենալ։ Նկարներն ավելի բարդացան և միտք ստացան. 15 տարեկան ատանին քնի մեջ նկարում էր Մերլին Մոնրոյի դիմանկարը։ Երբ Հադվինն առավոտյան աթնանում էր և տեսնում իր աշխատանքը, չէր կարողանում հասկանալ, թե ինչպես է դա արել, քանի որ արթուն ժամանակ նա նկարչական նման ունակություններ չուներ։

Լին նկարում էր նրանով, ինչ ընկնում էր ձեռքի տակ՝ գրիչներ, մատիտներ, ներկեր, ֆլոմաստերներ, կավիճներ։ Որպես կտավ կրկին օգտագործում էր հնարավոր ամեն ինչ՝ պատերը, սեղանները, հագուստը, թերթերը և այլն։ Այսօր նա քնելուց առաջ նախապատրաստվում է՝ հարմար վայրերում նախապես դնելով թղթեր ու մատիտներ։

14 տարի առաջ Լին աշխատում էր վերականգնողական կենտրոնում որպես բուժեղբայր։ Հենց այդ ժամանակ էլ նրա մասին տեղեկացան ԶԼՄ-ները։ Հադվինը որոշեց օգտվել հնարավորությունից և իր աշխատանքները վաճառքի հանեց։ Ապա նրա մասին իմացավ հարավկորեական մի ընկերություն, արը նկարչին առաջարկեց նրա մասին կարճամետրաժ ֆիլմ նկարահանել։

Դրանից հետո Հադվինը հայտնի դարձավ ողջ աշխարհում։ Նրա նկարները մեծ պահանջարկ ունեին և գնվում էին ունևոր անձանց, թանգարանների կողմից։ Միայն 2013 թ. կայացած ինտերնետային աճուրդներից մեկի ժամանակ նա կարողացել է վաստակել շուրջմեկ միլիոն դոլար։ Գումարի մի մաըս Լին փոխանցել է բարգերծական հիմնադրամի, որը զբաղվում է անհայտ կորած մարդկանց որոնմամբ։