Շերոն Սթոունը հարազատ պապին մեղադրել է սեռական ոտնձգության մեջ


21:19 , 30 մարտ, 2021

Ամերիկացի դերասանուհի Շերոն Սթոունը խոստովանեց, որ հարազատ պապը իրեն սեռական բռնության է ենթարկել: Այս մասին նա խոսեց New York Times- ին տված հարցազրույցում:

Սթոունի խոսքով՝ մայրական պապը բռնություն է գործադրել իր և քրոջ՝ Քելլիի նկատմամբ երիտասարդ տարիքում։ Այդ մասին հետագայում դերասանուհին գրել է իր հուշագրություններում, որը կհրապարակվի առաջիկայում:

Լրագրողների հետ հարցազրույցում Սթոունը ասաց, որ այդ մասին որոշել է խոսել ամեն ինչ մորը խոստովանելուց հետո։ Մայրը սկզբում զուսպ է արձագանքել բացահայտված ճշմարտությանը: Հոլիվուդյան աստղը նշել է, որ մայրը «տարակուսել է» լսածից: