Իտալիան հնգօրյա կարանտին է մտցնում ԵՄ-ից այցելուների համար


14:43 , 30 մարտ, 2021

Panorama.am-ը գրում է.

ԵՄ երկրներից Իտալիա ժամանողները ստիպված կլինեն ներկայացնել կորոնավիրուսի հայտնաբերման թեստի արդյունքները և ժամանելուն պես հնգօրյա կարանտին անցնել: Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով տեղական ԶԼՄ-ներից մեկին։

Նշվում է, որ Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սփերանցան օրվա ընթացքում համապատասխան հրամանագիր կստորագրի:

Ինչպես նշում է գործակալությունը, ԵՄ երկրներից ժամանողները հինգ օր անց պետք է նորից կորոնավիրուսի թեստ հանձնեն:

Իսկ ահա ԵՄ-ից դուրս և Շենգենյան գոտուց դուրս գտնվող երկրներից բոլոր ժամանողների համար սահմանվելուէ երկշաբաթյա կարանտին։ Բացի այդ, այդ երկրներից Իտալիա գալը թույատրվելու է. եթե այցը աշխատանքային խնդիրների կարգավորման, բժշկական հետազոտությունների և ուսման համար է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: