Ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները


18:11 , 29 մարտ, 2021

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանն ահազանգում է.

«Երեկ գիշերն ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները։

Վարորդը պատմում է, որ Ստեփանակերտից գիշերն է դուրս  եկել,  դեպի Գորիս ճանապարհվել,  թանձր մառախուղ է եղել, զգացել է, որ մեքենային  քարերով հարվածում են։ Դեպքը տեղի է ունեցել գիշերը, ժամը՝ 01։30-ին։

Վարորդը կանգ չի առել,  շարունակել է  վարել,  Գորիս է հասցրել զոհվածների մարմինները։

Սրանք փաստեր են թշնամու ագրեսիվ վարքի մասին, որոնք   պետք է արձանագրվեն և միջոցներ ձեռնարկվեն։ Խաղաղ բնակչի անվտանգ տեղաշարժի իրավունքը ի վերջո ո՞վ  պետք է վերջապես երաշախավորի»։