Aysor.am-ը գրում է.
Մյանմայում ցուցարարների ու անվտանգության աշխատակիցների բախումների հետևանքով զոհվածների թիվը փետրվարի 1-ից հասել է 459-ի: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Մյանմայի քաղբանտարկյալների օգնության ասոցիացիան իր Twitter-ում:
Փետրվարի 1-ից մինչ այժմ ձերբակալվել է 2559 քաղաքացի, իսկ 119-ի նկատմամբ կալանավորման հրաման է արձակվել:
Ավելի վաղ «The Irrawaddy»-ն հաղորդել էր, որ շաբաթ Մյանմայի տարբեր քաղաքներում ցույցերը ցրելու ընթացքում առնվազն 102 մարդ է մահացել: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ցույցերի ողջ ընթացքում զոհերի ընդհանուր թիվը հասել է 429-ի:
Փետրվարի 1-ին Մյանմայի զինվորականները հայտարարել են արտակարգ դրություն՝ մեկ տարի ժամկետով: Բանակի ներկայացուցիչները դա բացատրել են 2020-ի նոյեմբերին կայացած ընտրություններում լայնամասշտաբ կեղծիքներով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: