Կրեմլն արձագանքել է Փաշինյանի՝ հրաժարական տալու մասին արած հայտարարությանը


13:49 , 29 մարտ, 2021

Hraparak.am-ը գրում է.

Այն, որ Հայաստանի վարչապետը որոշում է կայացրել հրաժարական տալ, որի մասին հայտարարել է, անհրաժեշտություն չի առաջացնում, որպեսզի լինի անհապաղ հեռախոսազրույց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը մանրամասնել է, որ նախ Փաշինյանը մնում է որպես ժամանակավոր պաշտոնակատար, եւ բացի այդ, որոշումը, որի մասին հայտարարվել է, անհապաղ զրույցի կարիք չի առաջացնում, հատկապես, որ Պուտինն ու Փաշինյանը մի քանի օր առաջ են խոսել, ինչի մասին Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացրել է։