Դուք Արցախի համար միայն մեկ աննախադեպ ծրագիր եք իրականացրել՝ հանձնել եք այն ու դեպի մահ ուղեկցել հազարավոր մարդկանց. Տիգրան Աբրահամյանը՝ իշխանությանը


17:03 , 28 մարտ, 2021
Իշխանությունը Հայաստան համահայկական հիմնադրամից պատերազմի օրերին գողացած 52 մլրդ դրամն ու այս պահին հիմնադրամի հաշվին եղած 58 մլրդ դրամը վերջապես որոշել է փոխանցել Արցախին, այն էլ վրաներս թանկով «ծախելով», նախընտրական քարոզչության «պերեդոզով»։
Թե բա աննախադեպ ծրագիր ենք իրականացնելու Արցախում։
Դա ողջ հայության գումարն է, որը մեր հայրենիքի համար ծանրագույն պահին հավաքվել է և պետք է օգտագործվի ըստ նպատակի։
Դո՞ւք ով եք, ի՞նչ առնչություն ունեք այս ամենի հետ։
Դուք Արցախի համար միայն մեկ աննախադեպ ծրագիր եք իրականացրել՝ հանձնել են այն ու դեպի մահ ուղեկցել հազարավոր մարդկանց։