Ճապոնացի աստղագուշակները անվանել են կենդանակերպի նշանները, որոնք հարստանալու են մարտի վերջին


21:21 , 27 մարտ, 2021

Ճապոնացի աստղագուշակները «Metropolis» կայքում անվանել են կենդանակերպի նշանները, որոնց մարտի վերջին սպասում են ֆինանսական հաջողություններ: Նրանց թվում են Առյուծը, Կարիճը և Աղեղնավորը: Առյուծի ու Կարիճի համար ամսվա վերջը կլինի անխռով ու բարգավաճ, Աղեղնավորները չպետք է հապճեպ որոշումներ կայացնեն:

Ֆինանսական հաջողություն կարող են ունենալ նաև Խոյերը, որոնց հովանավորում է Վեներան: Ցուլերը քնի հետ կապված խնդիրներ կունենան, Երկվորյակները լիալուսնի պատճառով դյուրագրգիռ վիճակում կլինեն: Խեցգետինները անկայուն վիճակում կլինեն, նրանց խորհուրդ է տրվում զերծ մնալ ուրիշների ու մտերիմների հետ վեճերից:

Կույսերին հաջողություն է սպասում սիրային ճակատում: Մարտի վերջը Այծեղջյուրներին խոստանում է առաջխաղացում կարիերայում, Ջրհոսներին սպասվում է առօրյա հոգսերի աճ:

Ձկներին հաջողություն է սպասում աշխատանքում և անձնական կյանքում: