Խոշոր հրդեհ Երևանում. հսկայական շինությունում կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից. ժամանել է հրշեջների 10-ից ավելի մարտական հաշվարկ


13:39 , 27 մարտ, 2021

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 11։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասում՝ «Լաթար» հյուրանցային համալիրի հարևանությամբ դեռևս չգործող ծաղկի համապատասխան հարմարանքներով զբաղվող շինությունում խոշոր հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 10-ից ավելի մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգության բժիշկների հերթապահ խմբեր, ովքեր նաև օգոնություն են ցուցաբերում հրշեջներին, քանի որ ուժեղ ծխի պատճառով մի քանի հրշեջների ինքնազգացողությունը վատացել է։

Հրշեջների հետ կրակի դեմ պայքարում են նաև աշխատակիցները։

Ծուխը տեսանելի է մոտ 10 կմ հեռավորությունից։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը։ Մանրամասները՝ քիչ ուշ։