Եթե նույնիսկ այդ անհեթեթ իրավական ցնդաբանությունը որևէ իրավաբանի, ներառյալ՝ դատախազի, կողմից համարվի ողջամիտ նշված հոդվածով քրեական հետապնդում հարուցելու համար վաղեմության ժամկետն անցել է․ Գ․ Մելոյան


20:51 , 26 մարտ, 2021

Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը անհապաղ դադարեցնելու փոխարեն այն ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով փոխելու համար ՀՀ գլխավոր դատախազությանն առաջարկ անողներին պետք է հիշեցնել, որ նույնիսկ, եթե նշված անհեթեթ իրավական ցնդաբանությունը որևէ իրավաբանի, ներառյալ՝ դատախազի, կողմից համարվի ողջամիտ, ինչն անգամ այսօրվա Հայաստանում առերևույթ անհավանական է, նշված հոդվածով քրեական հետապնդում հարուցելու համար վաղեմության ժամկետը ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն ԱՆՑԵԼ է։