Ոստիկանների աշխատավարձը չի բարձրանալու. պարզաբանում


19:07 , 26 մարտ, 2021
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել. «Զանգվածային լրատվության միջոցներում և սոցցանցերում տեղեկատվություն է տարածվել ոստիկանների աշխատավարձը բարձրացնելու վերաբերյալ։
     Հայտնում ենք, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։
     ՀՀ կառավարության որոշումով սահմանվել է նորաստեղծ պարեկային ծառայության աշխատակիցների աշխատավարձի չափը։
     Մինչդեռ ոստիկանության մյուս ստորաբաժանումների ծառայողների աշխատավարձի փոփոխություն տեղի չի ունենցել»: