Սահմանադրական դատարանը բավարարեց Ռոբերտ Քոչարյանի դիմումը


17:53 , 26 մարտ, 2021

Սահմանադրական դատարանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող որոշումը։  Քոչարյանի ներկայացուցիչները դիմել էին ՍԴ Քրեական օրենսգրիքի 300․1 հոդվածի սահմանադրականության հարցը քննելու համար։

ՍԴ-ն որոշեց, որ այն հակասում է ՀՀ Սահմանադրության 78 և 79-րդ կետերին։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրված 300․1 հոդվածով։