ՌԴ դեսպանը կարծում է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը գերիների վերադարձի թեման կքննարկվի


13:39 , 26 մարտ, 2021

Aysor.am-ը գրում է.

Գերիների ու, առհասարակ, պահվող անձանց վերադարձի հարցն առաջնահերթություններից մեկն է այդ թվում Ռուսաստանի, ՌԴ ղեկավարության ու մեր խաղաղապահ անձնակազմի աշխատանքի առումով, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Սա հեշտ լուծվող հարց չէ, բայց աշխատանքները տարվում են և այս ուղղությամբ գրանցվում են որոշակի հաջողություններ», - ասաց դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ ապրիլի 2-ին կայանալիք հանդիպմանը հնարավո՞ր է գերիների վերադարձի հարցում ինչ-որ տեղաշարժ լինի։

«Համոզված եմ, որ հետագայում ևս կարվի ամեն բան, որպեսզի այս հարցն իսկապես լուծվի ու լուծվի հնարավորինս շուտ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: