Այսօր հանդիպել եմ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին


19:32 , 24 մարտ, 2021
Այսօր հանդիպել եմ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Քննարկել ենք երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները:
Այդ համատեքստում անդրադարձ է եղել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը:
Նախագահին ներկայացրել եմ ԼՀԿ դիրքորոշումն ու մոտեցումները՝ ընդգծելով, որ կարևորում ենք սպասվող ընտրությունները գործող օրենսդրությամբ անցկացնելու վերաբերյալ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանումը։