200 000 տոննա քաշով հսկայական նավի պատճառով Սուեզի ջրանցքում խցանում է առաջացել (Photo)


12:32 , 24 մարտ, 2021

Tert.am-ը գրում է.

Պանամայի դրոշի ներքո նավարկող, 200 հազար տոննա փոխադրական ծավալով Ever Given բեռնարկղային նավն ամբողջովին արգելափակել է երթևեկությունը Սուեզի ջրանցքի հարավում, հայտնում է բրիտանական City A.M. հրատարակությունը:

Ըստ սոցիալական ցանցերում լուսանկարների, նավը կանգ է առել ջրանցքի երկայնքով՝ արգելափակելով մնացած նավերի տեղաշարժը երկու ուղղությունով: Նավը շրջելու փորձերը դեռևս որևէ արդյունք չեն տվել: Քարշանները  մի քանի ժամ շարունակ փորձում են այն տեղաշարժել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: