«Իրավունք». Էրդողանն էլ, Ալիևն էլ շատ լավ գիտեն, որ ՀՀ-ի դեմ որևէ քայլ ՌԴ-ն անպատասխան չի թողնի․ Մովսես Հակոբյան


09:25 , 24 մարտ, 2021

«Թեև վերջին ժամանակներս միայն հաճախակիանում են նոր պատերազմի մասին խոսակցությունները, սակայն «Իրավունքի» հետ զրույցում ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը մի­անգամայն այլ կարծիք հայտնեց: Անդրադառնալով նոր պատերազմի վտան­գին՝ գեներալը վստահու­թյուն հայտնեց.

-Աբսուրդի ժանրից են այն կանխատեսումները, թե իբր պատերազմի վտանգ կա: Այսօր ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չեն գնա նման արկածախնդրության: Բայց ոչ թե այն պատճառով, որ չեն կարող կամ չեն ու­զում:

-Այսի՞նքն:

-Էրդողանն էլ, Ալիևն էլ շատ լավ գիտեն, որ Հայաստանի դեմ որևէ, առավել ևս՝ ռազմական քայլը Ռուսաստանն անպատասխան չի թողնի:

-Այսինքն՝ Սյունիքի, Զանգեզուրի մասով մտահոգություն­ներ չունե՞ք:

-Մտահոգություններ ունեմ, բայց ռազմական գործողու­թյուններ նաև հենց այդ հատվածում ես գոնե մոտ ապագայում բացառում եմ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: