Ալեն Սիմոնյանն առաջարկել է տուգանքից բացի քրեական պատասխանատվություն մտցնել ԱԺ պատգամավորներին «ուսապարկ» անվանելու համար


18:13 , 23 մարտ, 2021
«Իհարկե, ես գիտեմ, որ «ուսապարկ» պիտակն իմ հանդեպ չեն օգտագործում, բայց սիրտս ցավում է, երբ «Իմ քայլը» խմբակցությունից իմ ընկերներին են այդպես անվանում։ Դա ուղղակի անթույլատրելի է։ Ինչպե՞ս կարելի է շնչող, քայլող, քվեարկության կոճակը ինքնուրույն սեղմել կարողացող տղամարդուն կամ կնոջը «ուսապարկ» անվանել»։
Օրինագծում առաջարկվում է ԱԺ պատգամավորներին «ուսապարկ» անվանողներին տուգանել պատգամավորի ամենամսյա պարգևավճարի 12 չափով և ազատազրկել 5-ից 7 տարով։