ՄԻՊ-ին մի քանի օր առաջ ֆեյսբուքում հայհոյած ՔՊ-ական հիմնադիր անդամ Սարգիս Ալեքսանյանը 2017թ. սեպտեմբերին դատապարտվել է առանձնապես խոշոր չափերի հափշտակության համար:


15:31 , 23 մարտ, 2021
Այն բիզնես ընկերությունում, որտեղ ՔՊ-ական վերահսկող հանձնաժողովի անդամն աշխատել է նյութական պատասխանատու, իրեն վստահված գումարները չի մուտքագրել դրամարկղ և դրանք առանձնապես խոշոր չափերով յուրացրել է:

Գործի քննության ընթացքում դատապարտյալ Սարգիս Ալեքսանյանն ընդունել է իր կատարած հանցանքը:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանի դատավճռով Սարգիս Ալեքսանյանը դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման և դարձել դատապարտյալ:

Դատարանը նրան 3 տարով հանձնել է Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության հսկողությանը:

Իսկ հետո դատախազը վերաքննիչ դատարանին բողոք է ներկայացրել և միջնորդել դատապարտյալին ուղարկել քրեակատարողական հիմնարկ պատիժ կրելու, բայց առաջին ատյանի դատարանի դատավճիռը մնացել է անփոփոխ: