Գերեվարված եւ զոհված զինծառայողների ընտանիքները հիմնականում չեն մեղադրում Նիկոլ Փաշինյանին. իմքայլական պատգամավոր Էմմա Պալյան


14:52 , 23 մարտ, 2021

Իմ շրջապատում շատ կան գերեվարված եւ զոհված զինծառայողների ընտանիքներ, բոլորիս շրջապատում երեւի կան, նրանց մեջ, հավատացեք, հիմնականում չեն մեղադրում Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ հասկանում են, թե ինչ է կատարվել: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության նոր պատգամավոր Էմմա Պալյանը:

Հարցին, թե ինչ է կատարվել, նա պատասխանեց. «Այդ երկար տարիներ տեւած թալանի հետեւանքով մենք չունեինք զինված բանակ, այն ամենը, որի մասին պատերազմից հետո խոսվել է»,-ասաց նա:

Անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին, Պալյանն ասաց, որ քիչ առաջ ընդդիմության ներկայացուցիչներն էլ ԱԺ-ում հայտարարեցին, որ Սյունիքի մարզում այս պահին խաղաղ է: