Աշոտյանի շնորհավորանքը copy արած պատգամավորի օգնականը «Իմ քայլի» պատգամավոր դարձավ


11:55 , 23 մարտ, 2021
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի օգնական Էմմա Պալյանն այսօր պատգամավորական մանդատ ստացավ, քանի որ Վահագն Թևոսյանն ավելի վաղ հրաժարվել էր մանդատից՝ ՀՌԱՀ անդամ դառնալու պատճառով:

Էմմա Պալյանը Սարուխանյանի օգնականն է եղել նաև այն ժամանակ, երբ վերջինս զբաղեցրել է Շիրակի մարզպետի պաշտոնը: Այնուհետ նրա հետ տեղափոխվել է խորհրդարան:

Օգնականի անունը մամուլում հիշատակվեց անցյալ տարի ապրիլի 7-ին, երբ պարզ դարձավ, որ Կ. Սարուխանյանը կանանց ուղղված շնորհավորանքը copy է արել Արմեն Աշոտյանից: Իրեն ուղղված ծաղրից հետո, «Իմ քայլի» պատգամավորը մեղքը բարդեց օգնականի վրա՝ ասելով, որ նա է պատրաստել շնորհավորանքը:

Փաստացի, գրագող օգնականն այլևս պատգամավոր է: Կարելի է շնորհավորել Էմմա Պալյանին փայլուն կարիերա անելու համար. ստատուսներ դնողից ու սուրճ պատրաստողից պատգամավոր դառնալը իրապես խոշոր ձեռքբերում է: