«Հրապարակ». Անցել է չորս ամիս, բայց Արցախում 68 հազարական դրամները չեն ստացել


10:31 , 23 մարտ, 2021
Չնայած Հայաստանի կառավարությունը դեռեւս անցած տարվա դեկտեմբերին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի միջոցով հայտարարեց, որ կառավարությունը 25 միլիարդ դրամ է հատկացրել նախարարությանը՝ պատերազմի հետեւանքով առաջացած սոցիալական խնդիրները լուծելու համար, իբր գերատեսչությունն աջակցության շուրջ 15 ծրագիր է իրականացնելու, օրինակ՝ Արցախում հաշվառում ունեցող յուրաքանչյուր քաղաքացու 68 հազար դրամ է հատկացվում, եւս 15 հազար դրամ հավելավճար՝ սեփականություն չունեցողներին, սակայն Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը երեկ մեր լրագրողին ասել է, որ անցել է չորս ամիս, բայց Արցախում 68 հազարական դրամները չեն ստացել։ Թե ինչու՝ պատգամավորին հայտնի չէ, ենթադրում է, որ ՀՀ կառավարությունը գումարը չի տրամադրել։