15 օր կենաց-մահու պայքար մղելուց հետո, Հովհաննես անմահացավ հոկտեմբերի 11-ին՝ Հադրութի համար մղվող մարտերում


23:18 , 22 մարտ, 2021
Հովհաննեսն Արագածոտնի մարզի Արագած գյուղից էր։ 2015 թվականին անվճար հիմունքներով ընդունվել է Մանկավարժական համալսարան, որն ավարտելուց հետո էլ՝ 2019-ի հուլիսի 12-ին, զորակոչվել էր բանակ։ Ասկերանի զորամասում էր ծառայում։
Պատերազմի առաջին օրվանից Հովհաննեսը հազարավոր տղերքի պես ստանձնեց հայրենքի սահմանները պաշտպանելու սուրբ գործը։ 15 օր կենաց-մահու պայքար մղելուց հետո, անմահացավ հոկտեմբերի 11-ին՝ Հադրութի համար մղվող մարտերում։
Հովհաննեսն ընկավ «Թութակ» կոչվող բարձունքում՝ հատուկ առաջադրանք կատարելիս։ Ընկավ անօդաչուի հարվածից, զենքը՝ ձեռքին։ Ընկավ՝ կիսատ թողնելով բազում երազանքներ։
Հովհաննես Բեյբությանն ընդամենը 23 տարեկան էր։