Հայրենադավը ուզում է ասել՝ ժողովուրդ չդիմադրեք, երբ Սյունիքն էլ հանձնեմ


18:31 , 22 մարտ, 2021
Խեղկատակն ասում է. «ադրբեջանի նպատակն էր, որ Ղարաբաղում ոչ մի հայ չմնա»։ Եվ միաժամանակ պնդում է, որ Հայաստանը չպետք է թշնամանա ադրբեջանի, թուրքիայի հետ։ Ինչ է սա նշանակում: Փաստորեն, հայրենադավը ուզում է ասել՝ ժողովուրդ չդիմադրեք, երբ Սյունիքն էլ հանձնեմ: Լռեք, համակերպվեք, եթե նույնիսկ Նախիջևանից ձեր վրա հարձակվեն: Մենք գնում ենք դեպի թուրքիայի վիլայեթացում, որպեսզի պողոսները պրոգրես ապրեն, իմ միտինգներին աննպատակ դուրս տալուց, կտրուկ անցում կատարեն դեպի թուրքի բատրակի գործին: Եվ ուրեմն, ըստ կապիտուլյանտի, եթե այս ամենը չընդունի հասարակությունը, կլինի այն, ինչ եղավ Ղարաբաղում։
Հայրենադավ թշվառական, դու ոչ մարդկային բանականություն ունես, ոչ էլ կենդանական բնազդ....