Արտակ Դավթյանի ուղերձն իրականում ցույց է տալիս, որ նա այլևս բանակից դուրս է և տեղ է զբաղեցրել Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմում


18:01 , 22 մարտ, 2021
Արտակ Դավթյանի ուղերձն իրականում ցույց է տալիս, որ նա այլևս բանակից դուրս է և տեղ է զբաղեցրել Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմում։
Գեներալի ուսադիրներ կրող անձը իրականում հայտարարեց, որ եկել է կատարելու Նիկոլ Փաշինյանի քմահաճույքները՝ անկախ նրանից, թե դրա համար երկիրը, ազգը ինչ գին կվճարեն։
Մի քիչ ամոթ, ինքնասիրություն, արժանապատվություն ունեցող մարդը, էլ չեմ ասում զինվորականը, նման հայտարարություն չէր տարածի։