Բարձրաստիճան պաշտոնյայի կողմից լրագրողի հանդեպ բռնության արդարացումը պատահական չէ, այլ նիկոլական քարոզիչների հետևողական աշխատանքի արդյունք է․ Վրթանեսյան


14:54 , 21 մարտ, 2021
Ընկերներս զարմանում են լրագրողի վրա հարձակվելուց հետո Արշակյանին աջակցող մեկնաբանություններից։ Չեն հասկանում, թե ոնց կարող են իրական մարդիկ գրել. «Էդ լրագրողներին սատկացնել ա պետք» և այդ ոճի այլ մեկնաբանություններ։
Մոտ մի տարի առաջ էի օրինակ դիտարկել՝ բազմաթիվ սքրինշոթներով, թե ինչպես է նիկոլական քարոզչական ամենաակտիվ հարթակներից մեկը հետևողական ձևով այդպիսի վերաբերմունք քարոզում լրագրողների հանդեպ։ 
Կրթված մարդիկ նման քարոզչական աղբին չեն հետևում, բայց դրանք ունեն իրենց կայուն և հսկայական լսարանը, որի ուղեղներում վաղուց է ամրապնդվել վարքային այն մոդելը, որ լրագրողը թշնամի է ում պետք է ծեծել, ապտակել, «կզցնել» և այլն։ Դառնում է ռեֆլեքս իրենց մոտ. «լրագրող» բառը լսում են, ագրեսիվանում են։
Այսինքն բարձրաստիճան պաշտոնյայի կողմից լրագրողի հանդեպ բռնության արդարացումը պատահական չէ, այլ նիկոլական քարոզիչների հետևողական աշխատանքի արդյունք է։
Ի դեպ, սա հենց այն ատելության խոսքն է, որի դեմ, իբր, պայքարելու համար, ներկայիս իշխանությունները քրեական օրենսգրքում հոդված են ավելացրել։
Մի խոսքով, ստորև դնում եմ օրինակներով գրառմանս լինկը, նայեք...