«Նարինե Սարգսյան վեդինգ դիզայն ստուդիան» իր պրոֆեսիոնալ և տարբերվող աշխատանքով հասցրել է գրավել շատերի սրտերը


21:47 , 20 մարտ, 2021
«Նարինե Սարգսյան վեդինգ դիզայն ստուդիան» իր պրոֆեսիոնալ և տարբերվող աշխատանքով հասցրել է գրավել շատերի սրտերը:

Աշխատանքին սիրով և մանրակրկիտ մոտեցումը օգնել է Նարինեյին ծավալել իր գործունեությունը ոչ միայն Հայաստանում, նաև այլ երկրների հայկական համայնքների շրջանում: Ժամանակի ընթացքում, Նարինեի արտակարգ ունակությունների մասին լուրերը սկսվել են ավելի ու ավելի տարածվել:

Նրա օտարերկրյա հաճախորդներն են հիմնականում ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախսատանի, ինչպես նաև Քաթարի, Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ավստրալիայի և Կանադայի մեր հայրենակիցները, ովքեր նշում են իրենց հարսանիքները կամ այլ միջոցառումները իրենց հայրենիքում ՝ Հայաստանում:

Blognews.am զրուցեց դիզայներ Նարինե Սարգսյանի հետ.

«Նարինե Սարգսյան վեդինգ դիզայն ստուդիան» որպես ընտանեկան բիզնես հիմնադրվել է տարիներ առաջ, բայց միայն 2017թ. է պաշտոնապես գրանցվել Հայաստանում որպես առևտրային ապրանքանիշ: Այն հիմնադրվել է Նարինե Սարգսյանի կողմից, ով հանդիսանում է նաև կազմակերպության հիմնադիր տնօրենը: Որպես սկսնակ դիզայներ Նարինեն սկսել է պլանավորել և նախագծել իր մտերիմ ընկերների և ընտանիքի անդամների փոքրածավալ միջոցառումները:

«Որպես դիզայներ ես սկսել եմ իմ առաջին քայլերը հարսանիքների զարդարման հայկական շուկայում ավելի քան 10 տարի առաջ, սկզբից որպես սկսնակ, սիրողական մակարդակի ձևավորող»:

Տարիների ընթացքում քրտանջան աշխատանքի, արտակարգ ունակությունների և բարձր ճաշակի շնորհիվ Նարինեն դարձել է ոլորտում ճանաչված մասնագետներից մեկը:

Որպես ընտանեկան բիզնեսի սեփականատեր, Նարինե Սարգսյանը տարիներ շարունակ պատասխանատու է եղել ընկերության ընդհանուր տեսլականի և ռազմավարության, ինչպես նաև առօրյա գործունեության համար: Հայկական շուկայում ներկայության այս տարիների ընթացքում Նարինեն իրականացրել է բազմաթիվ հարսանիքներ և այլ նմանատիպ միջոցառումներ: 


Նա վայելում է հայտնի գործարարների, արվեստի գործիչների վստահությունը , միջոցառումներ է ձևավորում ոչ միայն Հայաստանիում, այլ նաև նրա սահմաններից դուրս: Նրա աշխատանքների պորտֆոլիոն ներառում է հարսանյաց սրահների և նմանատիպ վայրերի, ֆոտոգոտիների, եկեղեցիներում հարսանեկան արարողությունների, ինչպես նաև ծննդյան տոների, մկրտության և այլ միջոցառումների նախագծման, ձևավորման ամբողջական փաթեթներ:


Նարինեն նաև զբաղվում է կորպորատիվ միջոցառումների, առևտրային բանկերի և մասնավոր ընկերությունների միջոցառումների պլանավորմամբ և ձևավորմամբ, ինչպես նաև Հայաստանում հայտնի հյուրանոցների, ռեստորանների և մանրածախ ցանցերի արտաքին, ներքին նախատոնական հարդարանքների իրականացմամբ: Հանդես է եկել նաև որպես Հայաստանում հարսանիքների վերաբերյալ միակ հրատարակված գրքի խորհրդատու-փորձագետներից մեկը:

Վերոնշյալից զատ, վերջին 6 տարիների ընթացքում Նարինեն հնարավորություն է ունեցել մասնակցել տարբեր հայ հայտնի երգիչ-երգչուհիների երաժշտական տեսահոլովակների և համերգասրահների ձևավորմանը: Այս ամենի արդյունքում Նարինեն դարձել է միջոցառումների նախագծման և իրականացման ճանաչված փորձագետ/դիզայներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև սահմաններից դուրս:

Որպես ընկերության գլխավոր դիզայներ՝ Նարինե Սարգսյանը նոմինացվել է տարբեր մրցանակների և դիպլոմների Համազգային վստահության խորհրդի կողմից: Նարինեն նաև առաջադրվել է որպես միջազգային մրցանակի թեկնածու Դուբայում, մեծ ճանաչում վայելելով Destination Wedding Planners (DWP) կոնգրեսի կողմից, իսկ այսօր Նարինե Սարգսյանը նույն կոնգրեսի կազմակերպիչների կողմից ներառվել է որպես հարսանիքների պլանավորման և ձևավորման փորձագետ՝ աշխհարում լավագույն մասնագետների և ընկերությունների շարքում:


 Ստորև ներկայացնում ենք մի քանի տեսահոլովակների հղումներ, որոնց ձևավորմանը մասնակից է եղել «Նարինե Սարգսյան վեդինգ դիզայն ստուդիա»-ն.

Lilit Hovhannisyan and Arman Hovhannisyan https://www.youtube.com/watch?v=OQxbtEiKrq8

Mihran Tsarukyan & Arpi Gabrielyan https://www.youtube.com/watch?v=53pvQ-8Syfk

Arame https://www.youtube.com/watch?v=-9k5esMGn0o

Razmik Amyan  https://www.youtube.com/watch?v=Efx-dZHQRsA

Ara Martirosyan https://www.youtube.com/watch?v=HLt0Fzb0n48

Avraam Russo & Sogdiana https://www.youtube.com/watch?v=AtMPzs0ct5k

Lilit Hovhannisyan & Arsen Grigoryan https://www.youtube.com/watch?v=PKO73nwi1Yk

Մախթում ենք Նարինեին արդյունավետ աշխատանք և նորանոր հաջողություններ:

Լրագրող՝ Լիյա Մարուխյան