«Հրապարակ»․ Կրթական համակարգում սարսափած են․ նախարարության առանցքային վարչությունների ղեկավարների պաշտոններին կարող են հայտնվել հերթական անփորձ ՔՊ-ականները


09:48 , 20 մարտ, 2021
«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երկու ամենաառանցքային՝ հանրակրթության և բուհերի վարչությունները տևական ժամանակ է՝ ղեկավար չունեն։ Հանրակրթության վարչությունը պետ չունի 2020-ի հուլիսից սկսած։

Մի անգամ անցած տարվա օգոստոսին մրցույթ են անցկացրել, որն անարդյունք է ավարտվել՝ ցանկալի թեկնածուն չի կարողացել գրավոր քննությունը հանձնել։

2021 թ․ մարտի 1-ին նորից են մրցույթ հայտարարել, որին, մեր տեղեկություններով, 21 թեկնածու է դիմել։ Բայց նախարարության աշխատողները չգիտեն, թե ովքեր են թեկնածուները։

Նրանք սարսափած են այն մտքից, որ այդ առանցքային վարչությունների ղեկավարի պաշտոնին կարող են հայտնվել հերթական անփորձ ՔՊ-ականները։ Մրցույթ է հայտարարվել նաև բուհերի վարչության պետի տեղի համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: