Սեյրան Օհանյանը դուրս է գրվել հոսպիտալից


19:07 , 19 մարտ, 2021

Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեկ դուրս է գրվել զինվորական հոսպիտալից։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ պաշտպան Կարեն Մեժլումյանից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սեյրան Օհանյանն առողջական խնդիրներով պայմանավորված հոսպիտալացվել է մարտի 7-ին եւ բժշկական կենտրոնում մնացել շուրջ 11 օր։