19:05 , 19 մարտ, 2021
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԵԺԿ խմբակցության փոխնախագահ, Հայաստանի հարցերով զեկուցող, բուլղարացի Անդրեյ Կովաչովը թվիտերյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների նկատմամբ կտտանքների մասին Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության հետաքննությանը։
«HRW զեկույցը լույս է սփռում Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում ռազմագերի դարձածների նկատմամբ ադրբեջանական ուժերի անմարդկային եւ ստորացուցիչ վերաբերմունքի վրա։ Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Ադրբեջանը պետք է ազատ արձակի մնացած ռազմագերիներին եւ պատանդներին»։