Մոտ ժամանակում ֆինանասական փոխհատուցումները կտրամադրվեն բժշկական կազմակերպություններին, այդ թվում ` «Շտապօգնություն» ՓԲԸ-ին


16:08 , 19 մարտ, 2021
Ի պատասխան մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, որ բուժաշխատողներն աշխատավարձ չեն ստացել, հայտնում ենք` առողջապահության նախարարությունը բժշկական կազմակերպություններին ամսական կտրվածքով, պետական պատվերի շրջանակում, իրականացրած բժշկական օգնության և սպասարկման դեպքերի համար փոխհատուցում է տրամադրում:
2021 թվականի փետրվարի ընթացքում մատուցված բժշկական օգնության և սպասարկման դեպքերի էլեկտրոնային փոխհատուցման ընթացակարգում որոշակի տեխնիկական խնդիրներ են առաջացել, որի պատճառով բյուջեի` թվով 24 միջոցառումներից 4-ի մասով ֆինանսական փոխհատուցումներն ուշանում են:
Միևնույն ժամանակ նշենք, որ մոտ ժամանակում ֆինանասական փոխհատուցումները, համապատասխան ծավալով, կտրամադրվեն բժշկական կազմակերպություններին, այդ թվում ` «Շտապօգնություն» ՓԲԸ-ին: