Hraparak.am-ը գրում է.
Քիչ առաջ կառավարության շենքից դուրս եկավ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը: Նա փորձում էր ետնամուտքով դուրս գալ, երբ հասցրինք հարցնել, թե ով է հիմա ԳՇ պետը: Վերջինս կցկտուր ինչ-որ պատասխան տվեց, որ որևէ բան չի փոխվել:
Հիշեցնենք, որ վարչապետի աշխատակազմն էլ այսօր պարզաբանում էր տարածել, որով հասկացնում էր, որ վարչական դատարանի որոշումը որևէ բան չի փոխում` Օնիկ Գասպարյանը չի հանդիսանում այլևս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ: